Գերմանական Lufthansa ավիաընկերությունը Ֆրանկֆուրտի օդանավակայանում գերմանացի ավիադիսպետչերների արհմիության (GdF) գործադուլի պատճառով հետաձգել է ավելի քան 140 չվերթ,- հաղորդել է Deutsche Welle:
Ընդ որում, գերմանացի ավիադիսպետչերների արհմիությունը (GdF) սպառնացել է երկարաձգել գործադուլը ևս մի քանի շաբաթ:
Ընկերության ղեկավարությունն ակնկալում է, որ կհաջողվի իրականացնել բոլոր չվերթների 80%-ը` Ֆրանկֆուրտից և դեպի Ֆրանկֆուրտ:
Միաժամանակ, գերմանացի ավիադիսպետչերների արհմիությունը (GdF) Fraport AG ընկերությանը, որին պատկանում է Ֆրանկֆուրտի օդանավակայանը, սպառնացել է էլ ավելի երկարաձգել գործադուլը:
«Մենք դեռ երկար կարող ենք շարունակել»,- ասել է GdF-ի ներկայացուցիչ Մարկուս Զիբերսը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ըստ նրա` միությունը պահանջում է բարձրացնել աշխատակազմի աշխատավարձերը` կախված մասնագիտությունից և ստաժից:








































