Փետրվարի 26-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում տուն է այրվում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 09.30-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհաշիջման աշխատանքներից հետո տնակում հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու, 1928թ. ծնված Վիկտորյա Գալստյանի դիակը` այրվածքների հետքերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:










































