Հոլանդիայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Ամստերդամի «Այաքս»-ը հյուրընկալվելիս Ռոտերդամի «Ուոդեշտեյն» մարզադաշտում 1:4 հաշվով հաղթանակ տարավ «Էքսելսիոր»-ի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և հանդիպման 22-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: 84-րդ րոպեին Արազին փոխարինեց Անդրե Օյերը:
«Այաքս»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 43-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` առաջատար «ՊՍՎ»-ին զիջելով 5 միավորով: