1845թ. այս օրը Մոսկվայում ծնվեց հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Երեմիայի Արծրունին:
Արծրունին 1872 թվականին հիմնել է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը:
Իր հայացքներով հարել է ազատականությանը (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը: Ռուսաստանի օգնությունը համարել է վճռական արևմտահայերի ազատագրման գործում:
Մահացել է 1892թ. Թիֆլիսում: