Աֆղանստանում ԱՄՆ դեսպանը կիրակի օրն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է չշտԱպի և նախատեսվածից շուտ չպետք է իր զորքերը հանի Աֆղանստանից` երկրում սկսված բռնությունների պատճառով:
Հիշեցնենք, որ բռնությունները սկսվել են ամերիկյան բազայում Ղուրանների այրման պատճառով:
Դեսպանը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ լարվածությունը շատ մեծ է, և, որ ինքը կարծում է` հարկավոր է թույլ տալ, որ իրավիճակը հանդարտվի, և այնուհետև ԱՄՆ-ն կկարողանա շարունակել իր գործողությունները:
Նա ավելացրել է , որ Բաղրամի բազայում տեղի ունեցած պատահարը հետաքննվում է:








































