Հազարավոր մարդիկ այսօր իրար ձեռք բռնած 16 կիլոմետր երկարությամբ մարդկային շղթա են ստեղծել` շրջապատելով կենտրոնական Մոսկվայի կենտրոնն ու այսկերպ բողոքելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ:
Ինչպես արդեն հայտնի է, Պուտինը, ով նախագահել էր 2000-2008 թվականներին, պատրաստվում է մասնակցել մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին:
Ակնկալվում է, որ նա հեշտությամբ կկարողանա հաղթել ընտրություններում, բայց չկանխատեսված ցույցերի ալիքը վնաս է հասցնում նրա հեղինակությանը` որպես հզոր առաջնորդ:
Associated Press-ը գրում է, որ այսօր տեղի ունեցած ցույցին, ամենայն հավանականությամբ, մասնակցել է ավելի քան 34000 մարդ: Ցուցարարները կրել են սպիտակ ժապավեններ, որոնք դարձել են խաղաղ հակապուտինյան ցույցերի խորհրդանիշը:











































