Զարգացող երկրները պատրաստ են ֆինանսական միջոցներ տրամադրել եվրագոտու երկրների ճգնաժամի թեթևացման նպատակով` Արժույթի միջազգային հիմնադրամում իրավունքներ ստանալու դիմաց:
Այս մասին հայտարարել է Բրազիլիայի ֆինանսների նախարար Գվիդո Մանտեգան Մեքսիկայում իր գործընկերների հետ բանակցելուց հետո:
Բրազիլիայի ֆինանսների նախարարը եվրագոտու երկրներին կոչ է արել մեծ միջոցներ հատկացնել եվրոպական կայունացման ֆոնդին, որը ստեղծվել է օգնելու համար այն երկրներին, որոնք չեն կարող ինքնուրույն մարել պետական պարտքերը:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ Եվրամիությունը մարտ ամսին կքննարկի կայունացման ֆոնդին տրվող միջոցների մեծացման հարցը:





































