Նեպալցի 72-ամյա տղամարդը այսօր ճանաչվել է որպես աշխարհում ամենակարճահասակը: Associated Press-ը գրում է, որ բժիշկը և Գինեսի Ռեկորդների գրքի պաշտոնյան չափել են նրա հասակը` հաստատելու համար, որ նա ընդամենը 54.6 սանտիմետր հասակ ունի:
Գինեսի պաշտոնյա Գրեգ Գլենդեյը Չանդրա Բահադուր Դանգիին երկու երաշխավորագիր է տվել Գինեսի 57-ամյա պատմության մեջ աշխարհի ամենակարճահասակ տղամարդը լինելու համար:
Դանգին երաշխավորագրերը ստանալուց հետո լրագրողներին ասել է, որ ինքը շատ ուրախ է և ցանկանում է ճանապարհորդել Նեպալում և այլ արտասահմանյան երկրներում:
Դանգին ասել է, որ չի ցանկանում ամուսնանալ, բայց կցանկանար հանդիպել Նեպալի վարչապետին:








































