Կայացան Իտալիայի Ա Սերիայի խաղային առաջին օրվա երկու հանդիպումներ:
Տուրի կենտրոնական խաղում «Միլան»-ը «Սան Սիրո» մարզադաշտում ընդունել էր Թուրինի «Յուվենթուս»-ին: Մասսիմիլանո Ալլեգրիի սաներն Անտոնիո Նոչերինոյի` 15-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն խաղավարտից 7 րոպե առաջ հյուրերի հարձակվող Ալեսսանդրո Մատրին խփեց պատասխան գնդակը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Այսպիսով`
«Միլան» – «Յուվենթուս»` 1:1
1:0 Անտոնիո Նոչերինո (15′), 1:1 Ալեսսանդրո Մատրի (83′)
«Ջենոա» – «Պարմա»` 2:2
0:1 Մասսիմո Գոբբի (6′), Սերժիո Ֆլոկկարի 0:2 (53′), Ռոդրիգո Պալասիո 1:2 (78′), 2:2 Ռոդրիգո Պալասիո (90+6′)







































