Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ի՞նչ արժե զենքը Հայաստանում

Հայաստանում զենքի շուկան բաժանվում է երկու մասի` օրինական և «սև»: Օրինական զենք կարելի է ձեռք բերել միայն որսորդական խանութներից: Այստեղ բավարար է միայն վճարել գումարը, և խանութն ինքը ապահովում է անհրաժեշտ բոլոր թղթերը` Որսորդմիության անդամության տոմս և հոգեկան հավասարակշռության վերաբերյալ բժշկից տեղեկանք: Օրինական կարճափող, կիսաավտոմատ հրացանն արժե 400,000 դրամ: Որսորդական խանութներում,սակայն, չեն վաճառվում ատրճանակներ, իսկ վաճառվող զենքերը` հրացանները և ավտոմատները ռազմական չեն. նախատեսված չեն պատերազմական գործողությունների համար, այլ միայն դրանց` տեխնիկապես փոքր-ինչ այլ՝ որսորդական տարբերակներն են: Զուտ ռազմական զենք ու զինամթերք վաճառվում է հայաստանյան սև շուկայում: Այստեղ վաճառվում են հիմնականում արցախյան պատերազմից մնացած ռազմամթերքը: Մեր զրուցակիցը, ով հասկանալի պատճառներով ցանկացավ անանուն մնալ, պնդում է, որ Հայաստան զենք է մտնում երկու ճանապարհով` Ղարաբաղից և Ախալքալակից: Հայաստանում հիմնականում ռուսական զինամթերք է վաճառվում: Սակայն Հայաստանում չկան զենքի «բարոններ». հիմնականում զենք են վաճառում մարդիկ, ովքեր ղարաբաղյան պատերազմից պահած-«թաղած» զենքեր ունեն: Մեր երկրում ամենաշատը օգտագործվող զենքերն են TT ու Մակարով ատրճանակները և Կալաշնիկով ավտոմատները: Սրանք «հասարակ մահկանացուների» համար են, քանի որ եվրոպական, ամերիկյան զինատեսակները բավական թանկ են, փամփուշտն էլ դժվար է հայթայթել: Զենք ունեցողներն իրենց ապրանքը վաճառում են բավականին թանկ գնով, եթե զենքի խիստ կարիք ունեցող գնորդ է հայտնվում: Սովորաբար TT ատրճանակն արժե մինչև 1000 դոլար, Մակարովը` 600 դոլար: Կալաշնիկով ավտոմատի տարբեր տեսակներն ունեն տարբեր գներ. АК74-ի և АК47 –ի գինը մոտ 1500 դոլար է, իսկ АКСУ-ինը` 800-1000 դոլար: Վաճառվում են նաև տեղական արտադրության ինքնաշեն զենքեր: Դրանց մեծ մասը հայ մետաղագործները ստեղծել են պատերազմի տարիներին: Սրանց առավելությունն այն է, որ նախ համեմատաբար էժան են` սկսած 200 դոլարից, երկրորդ` «մաքուր» անցյալ ունեն, այսինքն` քիչ հավանական է, որ հետո պարզվի, թե այդ զենքով հանցագործություն է կատարվել: Պետք է նշել, որ զենքի հայկական շուկայում մեծ տարածում ունեն նաև նռնակները` ևս ռուսական արտադրության: Հիմնականում վաճառվում են Ф1 և РГД մակնիշի նռնակներ: Սրանց գինը տատանվում է 200-600 դոլարի սահմաններում:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում