«Մուսուլմանական աշխարհը չպետք է ընդունի Բարաք Օբամայի ներողությունները Աֆղանստանում ամերիկյան բազայում Ղուրան այրելու համար»,- հայտարարել է իրանցի զինվորական ղեկավարը՝ հավելելով. «Միայն Սպիտակ տունն այրելը կապաքինի մեր վերքերը»:
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ էր հղել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, որում պաշտոնապես ներողություն էր խնդրել ամերիկյան զինվորների կողմից մուսուլմանների համար սուրբ համարվող գրքերի այրման կապակցությամբ:
Վաշինգտոնը խոստացել էր հետքննություն անցկացնել: Սակայն իրանցի բրիգադային գեներալ Ռեզա Նակղդն ամբողջ աշխարհի մուսուլմաններին կոչ էր արել չընդունել ամերիկացիների ներողությունները: Նրա խոսքերով՝ ԱՄՆ ուժերի կողմից սուրբ գրքերի այրելն ամենածանր հարվածն է իսլամին, որ ինքը երբևէ տեսել է:
Նրանց ներողությունները կարող են ընդունվել միայն այն դեպքում, երբ նրանց հրամանատարները կախաղանի հանվեն, դա կնշանակի ներողություն»,– մեջբերում է գեներալի խոսքերը «Ֆարս» գործակալությունը:











































