ՀՀ ԱԻՆ–ը տեղեկացնում է, փետրվարի 25-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ավտոպատահար Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում:
Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. կան տուժածներ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:










































