Իսպանիայի Կոստա Բրավա շրջանը որոշել է հետ չմնալ նորաոճ միտումներից և այժմ մշակում է «Գինու ճանապարհ» նոր նախագիծը` էնոտուրիզմի զարգացման համար:
Էնոտուրիզմն իրենից ներկայացնում է հետաքրքրություն գինեգործության, պատմական և մշակութային հուշարձանների և ճարտարապետության հանդեպ: Այս ուղղությունն այժմ շատ նորաձև է համարվում և զգալի եկամուտներ է բերում:
«Գինու ճանապարհ»-ը էնոտուրիզմի զարգացման նախագիծ է Իսպանիայի այն տարածքների համար, որտեղ ավանդաբար զբաղվում են գինեգործությամբ: Նախագծի նպատակն է նպաստել այդ տարածքների տնտեսական և սոցիալական զարգացմանը:
Empordà գինու ապրանքանիշը ընդգրկվել է Իսպանական գինեգործության ասոցիացիայի «Գինու ճանապարհ» նախագծի մեջ, և այժմ Կոստա Բրավան հաճախ կգովազդվի` որպես այդ ասոցիացիայի ուղղություններից մեկը:
Ծրագրի միջոցով զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ եզակի տարածքների հետ, որտեղ կյանքը մինչ այսօր ենթարկվում է բնության օրենքներին, և որտեղ գինին գոյության հիմքն է, տեղեկացնում է korrespondent.net-ը: