Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Facebook-յան պաշտոնական էջը ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին հայտնել է վրացական պետության ղեկավարի աշխատակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ որոշ ժամանակ Սաակաշվիլիի էջում շարունակ շրջանառվել է ռուսերեն լեզվով նույն հաղորդագրությունը: Երկու ժամում երկու հարձակում է իրականացվել Սաակաշվիլիի էջի դեմ, ինչի արդյունքում այն որոշ ժամանակ արգելափակվել է:
Հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ վրացի բլոգերները փետրվարի 23-ին Ռուսաստանում նշելով Հայրենիքի պաշտպանի օրը՝ ակցիա անցկացրին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Facebook-յան էջում՝ ուղարկելով մինչև 200 հաղորդագրություն, որոնցում պահանջում էին վերջ դնել Վրաստանի օկուպացիային:
.











































