Ինչպես տեղեկացրել է Irna գործակալությունը, ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է. «Չի կարելի ասել, որ Իրանը միջուկային ոլորտում ձգտում է ռազմական վերամշակումների»: Յուկիա Ամանոն
Der Spiegel-ի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, միջուկային ոլորտում ռազմական նպատակ չի հետապնդում: Նրա խոսքով, Իրանը ունի 3,103 կգ ցածր հարստացված ուրան, ինչպես նաև 33 կգ ավելի բարձր աստիճանի հարստացված ուրան, և սրանք գտնվում են գործակալության վերահսկողության տակ:
Ամանոն միաժամանակ կոչ է արել Թեհրանին միջուկային ծրագրերում առավել հստակ գործել: Սակայն նա չի նշել, թե ինչո՞ւ իր ղեկավարած կառույցն առավել հստակության կարիք ունի, եթե իրանական ուրանի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունի: