«Զենիթ» ֆուտբոլային ակումբը հաստատել է, որ «Արսենալի» ռուսաստանցի հարձակվող Անդրեյ Արշավինը վարձակալությամբ կխաղա Սանկտ Պետերբուրգի թիմում: Այս մասին նշվում է «Զենիթի» Twitter միկրոբլոգերի կայքէջում:
Արշավինը ռուսական թիմում կխաղա 26 համարի տակ՝ մինչև այս տարվա հուլիս ամիսը: Նշենք նաև, որ Արշավինը վերջին մի քանի ամիսների ընթացքում հաճախ է դուրս մնում «Արսենալի» կազմից. մի քանի օր առաջ Լոնդոնի թիմի փոխարինողների կազմում խաղալու որոշում էր կայացվել: Ռուսաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր նաև ռուսաստանյան մեկ այլ թիմ` «Անժին»: