Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանության դեմ դուրս եկած ապստամբներին զինելը «հիանալի» գաղափար է:
Associated Press-ը գրում է, որ արտգործնախարար, արքայազն Սաուդ Ալ-Ֆաիսալը Թունիսում տեղի ունեցող «Սիրիայի բարեկամներ»–ի հանդիպման ժամանակ կոչ է արել մեծացնել ճնշումն Ասադի վրա:
Այն հարցին, թե արդյո՞ք հարկավոր է Սիրիայի ապստամբներին զինել, թե՝ ոչ, արքայազնը պատասխանել է, որ դա հիանալի գաղափար է, քանի որ «նրանք պետք է կարողանան պաշտպանել իրենց»:










































