Փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 54,942,348 ԱՄՆ դոլար՝ 388.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,540,924 ԱՄՆ դոլար՝ 389.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,550,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 389.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 389.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,055,538 EUR՝ 512.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 8,255,536 EUR՝ 516.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 476,389,349 ՌԴ ռուբլի՝ 12.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 63,313,114 ՌԴ ռուբլի՝ 13.15 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 52.2 մլն ԱՄՆ դոլար:









































