Ինչպես հայտնում են արաբական լրատվամիջոցները, իսրայելցիները սկսել են Արևելյան Երուսաղեմում արաբական հյուրանոցի քանդման աշխատանքները: Դրա տեղում նրանք պատրաստվում են կառուցել հրեական բնակավայր, ինչը տեղիք է տվել պաղեստինյան իշխանությունների բուռն դժգոհություններին, քանի որ վերջիններս հենց Արևելյան Երուսաղեմն են պատրաստվում հռչակել իրենց երկրի մայրաքաղաք:
Պաղեստինի ինքավարության ղեկավար Մահմուդ Աբբասն արդեն հայտարարել է, որ Իսրայելը քանդում է ոչ թե հյուրանոցը, այլ բանակցություններին վերադառնալու վերջին հնարավորությունը:
Իսրայելցիները համարում են, որ հյուրանոցը պատկանում է իսրայելա-ամերիկյան մի ընկերության, սակայն ըստ պաղեստինցիների` 1967 թ. այն բռնազավթվել է արաբներից, և քանդելն անօրինական է: