Մոսկվայի քաղաքապետարանն ընդդիմությանն առաջարկել է մարտի 5-ին պլանավորված ակցիան Լուբյանկա հրապարակից տեղափոխել Բոլոտնայա հրապարակ կամ էլ Տարաս Շևչենկոյի փողոց։ Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է «Ձախ ճակատ» կազմակերպության առաջնորդ Սերգեյ Ուդալցովը:
Ընդդիմությունը քաղաքապետարան էր դիմել մարտի 5-ին Լուբյանկա հրապարակում հանրահավաք անցկացնելու համար: «Մենք կարծում էինք, որ քաղաքապետարանում բանակցություններ կլինեն: Սակայն նրանք էլեկտրոնային փոստին ուղարկել են տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Մայրովի ստորագրությամբ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը: Մեզ առաջարկել են ակցիան տեղափոխել Բոլոտնայա հրապարակ, կամ Տարաս Շևչենկոյի առափնյա փողոց, կամ էլ Պոկլոննայա լեռ: Սա հիմնավորվում է նրանով, որ Լուբյանկայում անհրաժեշտ կլինի արգելափակել երթևեկությունը: Աշխատանքային օրվա դեպքում դա անհնար է, քանի որ կաթվածահար կանի ավտոտրանսպորտային շարժումը»,- ասել է Ուդալցովը:
Նրա խոսքերով՝ ընդդիմությանը մոսկովյան իշխանությունների տարբերակները չեն բավարարում: «Կխորհրդակցենք: Ամեն դեպքում բանակցություններ պետք է լինեն: Թե երբ դրանք տեղի կունենան, այժմ դժվար է ասել: Մենք մերը կպնդենք»,- գործակալությանն ասել է զրուցակիցը:







































