Եվրամիությունը փետրվարի 27-ից պատժամիջոցների խստացման շրջանակներում կսառեցնի Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվները: Այս մասին հաղորդել է Reuters–ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեին։
«Երկուշաբթի օրվանից մենք նոր վճռական միջոցներ կձեռնարկենք, մասնավորապես՝ մենք կսառեցնենք սիրիական կենտրոնական բանկի ակտիվները»,- հայտարարել է Ժյուպեն՝ Թունիսում «Սիրիայի բարեկամներ» խմբի նիստի ժամանակ:








































