200 սիրիամետ ցուցարարներ այսօր փորձել են ներխուժել այն հյուրանոց, որտեղ անցկացվում էր Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ արաբական և արևմտյան պաշտոնյաների համաժողովը:
Associated Press-ը գրում է, որ ցույցի հետևանքով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստիպված է եղել մնալ հյուրանոցում և ուշ է ներկայացել «Սիրիայի բարեկամներ»–ի համաժողովին:
Սիրիայի և Թունիսի դրոշները թափահարող ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Նրանք քննադատել են Քլինթոնին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Ոստիկանությունը կարողացել է արգելափակել ցուցարարների մուտքը հյուրանոց:
Հիշեցնենք, որ ամերիկացի, արաբ և եվրոպացի պաշտոնյաները պատրաստվում են ևս մեկ անգամ կոչ անել Սիրիայի նախագահին հեռանալ իշխանությունից և ընդունել մարդասիրական օգնությունը, որի միջոցով հնարավոր կլինի դադարեցնել արյունահեղությունը:











































