Ամերիկյան National Enquirer ամսագրի կողմից իր շապիկին մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի լուսանկարների հրապարակումն առաջացրել է երգչուհու հարազատների և երկրպագուների վրդովմունքը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն:
Բաց դագաղում պառկած երգչուհու լուսանկարը հրապարակվել էր հետևյալ վերնագրով` «Ուիթնի. վերջին լուսանկարը», իսկ ամսագրում ներկայացված էին երգչուհու հոգեհանգստի արարողության մանրամասներ. օրինակ՝ որ Հյուսթոնի հագին էր իր սիրելի մանուշակագույն զգեստը, ոսկեզօծ կոշիկներ և զարդեր՝ 320 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ:
Երգչուհու հարազատներն ու ընկերները պարզապես շփոթվել են այս ամենը տեսնելով, քանի որ հոգեհանգստի արարողությանը սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել:
National Enquirer ամսագիրը վստահեցրել է, որ լուսանկարն արվել է հոգեհանգստի ներկաներից մեկի կողմից, սակայն, հրաժարվել է աղբյուրը նշել:
Հատկանշական է, որ National Enquirer ամսագիրը առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման իրավիճակում: 1977 թ. ամսագիրը տպագրել էր Էլվիս Պրեսլիի լուսանկարը դագարում` վաճառելով ամսագրի ավելի քան 7 մլն օրինակ:











































