Monday, 08 06 2026
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է

ԿԲ-ում որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման ընթացակարգը փոփոխվել է

2012 թ. փետրվարի 7-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով փոփոխություններ են կատարվել մի շարք կանոնակարգերում` որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման ընթացակարգի վերաբերյալ: Այսուհետ ՀՀ կենտրոնական բանկում իրականացվող բոլոր տեսակի որակավորման քննություններին հերթագրումն իրականացվելու է միայն Կենտրոնական բանկի լիցենզավորման ենթակայքէջի` file.cba.am-ի միջոցով, բացառելով հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով ուղարկված դիմումով որակավորման քննություններին հերթագրվելը:

Այս ընթացակարգի նպատակը որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգի պարզեցումն է և այն ավելի արդյունավետ դարձնելը: Մասնավորապես` ինտերնետի միջոցով հերթագրման տարբերակի առավելություններից մեկն այն է, որ թեկնածուները որակավորման քննություններին կարող են հերթագրվել շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամի: Դիմողներին հասանելի է քննությունների անցկացման օրերի մասին տեղեկատվությունը, որին տիրապետելով նրանք ինքնուրույն կարող են ընտրել քննության համար հարմար օրը:

Նախատեսվում է, որ վերոհիշյալ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2012 թ. ապրիլի 1-ից: Դրանք սահուն ներդնելու նպատակով Կենտրոնական բանկի մասնագետները ապրիլի 1-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում կօժանդակեն դիմողներին: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմողները կարող են զանգահարել (010)-59-25-59 հեռախոսահամարով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այդ ժամկետը լրանալուց հետո` հուլիսի 1-ից, բոլոր թեկնածուները որակավորման քննություններին ինքնուրույն են հերթագրվելու` file.cba.am-ում տվյալներ մուտքագրելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում