Այսօր Մաշտոցի պուրակում ցուցահանդես էր «Ես դեմ եմ թափառող շների սպանդին» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Դինգո» կամավորների խմբի կողմից և ցուցահնդեսի նպատակն էր պաշտպանել փողոցում թափառող շներին: Կազմակերպիչները նշում են, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն հայտնի խնամել շներից մեկին, իրենք հաճույքով կնվիրեն շնիկին:
Ակտիվիստները պուրակում նվագում են ու երգում:
Ըստ միջոցառումների օրակարգի այսօր 16:30 անցկացվել է «Քաղաքացիական ամբիոն», Գուրգեն Մուշեղյան, ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հիմնական հեղինակներից մեկը, Կառուցապատման անհամատեղելիությունը հատակագծի հետ, իսկ այնուհետև «Քաղաքացիական ամբիոն», Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր, Ճպուռների հեղափոխություն:











































