News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Պետհանձնաժողովը ապրիլի 20-ից սկսելու է ընտրացուցակների համընդհանուր ստուգումը: Այս մասին հայտարարել է այդ հանձնաժողովի նախագահ Մամուկա Կացիտաձեն:
Վերջինիս խոսքերով՝ տվյալ գործընթացը կավարտվի հունիսի 10-ին: Ստուգումներ կանցկացվեն ողջ երկրով մեկ՝ ընդհանուր առմամբ 3584 ընտրատեղամասերում: Այդ գործընթացն իրականացնելու են 11,090 գրանցողներ, որոնք նախապես անցնելու են հատուկ դասընթացներ՝ մարտի 20-ից մինչև ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում:
Պետհանձնաժողովը պետք է միասնական ընտրացուցակների վերջնական տարբերակը Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) ներկայացնի մինչև օգոստոսի 1-ը: Պետհանձնաժողովի բյուջեն կազմում է 5 միլիոն լարի (մոտ 3.3 միլիոն դոլար):