Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչները համաձայնության են ելել Կոսովոյի կարգավիճակի հարցում:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Բրյուսելում կնքված պայմանագրի համաձայն՝ Սերբիան չի ճանաչում իրենից առանձնացած հանրապետության ինքնուրույնությունը, սակայն ընդունում է Բալկանների տարածաշրջանային կազմակերպությունների գործերին մասնակցելու նրա իրավունքը: Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել համատեղ հսկել վիճելի սահմանները:
Համաձայնությունը կնքվել է ԵՄ միջնորդությամբ երկու օր տևած բանակցություններից հետո: Սա երկու երկրների միջև առաջին պայմանագիրն է 2008 թ. Կոսովոյի անկախության հռչակումից հետո:








































