Thursday, 11 06 2026
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը

Հայաստանի ադրբեջանցիները նախընտրում են լռել իրենց ազգության մասին

Թեև Հայաստանում ներկայումս չկա գրանցված ադրբեջանական համայնք կամ նրանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն և չկա Հայաստանում նրանց մեծ թվաքանակը ապացուցող որևէ վիճակագրություն, պարզվում է` մեր երկրում այժմ ապրում են բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնք չեն էլ մտածում իրենց երկիր վերադառնալու մասին: Ըստ տարբեր ոչ պաշտոնական տվյալների` Հայաստանում էթնիկ ադրբեջանցիների թիվը հասնում է մոտ 8 հազարի, սրա մեջ մտնում է նաև այն ադրբեջանցիների թիվը, ովքեր փոխել են անուն-ազգանունները: Այս տվյալները, սակայն, այնքան էլ արժանահավատ չեն թվում, որովհետև 1989 թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում ապրել է 84,860 ադրբեջանցի (1979-ի տվյալներով` 160,841 ադրբեջանցի), որոնց հիմնական մասը մեր երկրում եղած բոլոր վիճակագրությունների համաձայն հեռացել է Հայաստանից: Սակայն հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ հեռացածների մի մասը 1992-ից հետո կրկին վերադարձել է Հայաստան և մշտական բնակություն հաստատել այստեղ: Վերադարձողները եղել են իհարկե ադրբեջանցիներ, որոնք ամուսնացել են հայ կանանց հետ, կամ էլ հայ տղամարդիկ, որ ամուսնացել են ադրբեջանցի կանանց հետ և այլն: Այնուամենայնիվ, այս տվյալները բոլորովին չեն արտացոլվում 2001 թվականի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի արդյունքներում, որոնց համաձայն` Հայաստանում այժմ բնակվում է ընդամենը 29 ադրբեջանցի: Իրական տվյալների հրապարակմանը, ինչպես ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է նշում, խանգարում է մի էական հանգամանք. Հայաստանը ստորագրել է բնակչության և որոշ վիճակագրական տեղեկությունների հաղորդման վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագիրը, որով երկրները պարտավորվում են թվային տեղեկություններ չհրապարակել վտանգի առջև կանգնած կամ իրենց նման վիճակում զգացող խմբերի մասին, եթե դրանք մեծ չեն, և կարող են խնդիրներ առաջանալ: «Խնդիրն այն է, որ իրական թիվը չի կարող որոշվել, քանի որ ես հանգիստ վաղը կարող եմ ասել, որ չինացի եմ, և ոչ-ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել, այսինքն` եթե նրանք ապրում են Հայաստանում և իրենց հայ են համարում, ուրեմն հայ են: Պարզ է, որ մեր երկրում կան ադրբեջանցիներ, պարզ է, որ իրենց նշածից շատ ավելին են, սակայն նրանք իրենց արդեն չեն զգում ու չեն էլ համարում ադրբեջանցի»,- ասում է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչևէ, անկախ մեր վիճակագրական տվյալներից, ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններ էլ նշում են, որ իրենց գործունեության ընթացքում շատ են հանդիպել այստեղ ապրող ադրբեջանցիների և բոլորն էլ գիտեն, որն հայացած ադրբեջանցիների մեծ զանգված ադապտացվելով հայաստանյան միջավայրին` Հայաստանում շարունակում է ապրել փոփոխված ազգանուններով, ինչպես նույն կարգավիճակով Ադրբեջանում են բնակվում մեր հայրենակիցները: Սակայն, անկասկած, Հայաստանում մնացած ադրբեջանցիներն իրենց ազգային պատկանելության համար (նրանցից ոմանք պահպանել են իրենց ազգանունները) որևէ տեսակի ոտնձգության դեռ չեն ենթարկվել, ինչը չենք կարող ասել Արդրբեջանում ապրող հայերի մասին: Հայաստանում ապրող ադրբեջանցիներից շատերը չեն էլ թաքցնում իրենց ազգային պատկանելությունը, չնայած որ միջազգային տերմինաբանությամբ նրանք էթնիկ ռիսկային խումբ են համարվում և երևի հենց սրանով է պայմանավորված այն տագնապը, որի պատճառով էլ նրանց գերակշռող մասը դեռևս նախընտրում է լուռ մնալ այդ մասին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ադրբեջանցիների այն մասը, որի համար կարևոր էին ազգային հատկանիշները, գնաց այստեղից, իսկ այստեղ մնացածները մոռացել են իրենց ծագման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում