Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն պատրաստվում է ավելացնել իր բարեգործական հիմնադրամի միջոցները նոր բարձրորակ սուրճի արատադրության հաշվին: Դրա համար, ինչպես հաղորդվում է նրա կայքում, նա համաձայնագիր է կնքել սուրճ արտադրող հայտնի ընկերության հետ: Նոր ապրանքը կկրի «Լիոն» անվանումը և, ընկերության ներկայացուցիչների խոսքերով, «կլինի էկոլոգիական ու բնական»: Դի Կապրիոն պատրաստվում է սուրճ աճեցնել Հաիթիի, Պերուի, Եթովպիայի և Բրազիլիայի լեռնային շրջաններում: Դրա իրացումից ստացված գումարները կուղղվեն բարեգործական նպատակների: Ինքը՝ դերասանը, հայտարարել է, որ «շատ ուրախ է մասնակցել նոր նախագծին, որը կնպաստի մոլորակի և նրա բնակչության իրական կայուն ապագային»:
Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը զբաղվում է, ի թիվս այլ հարցերի, կենդանիների և բնության պաշտպանությամբ:










































