News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ստեղծվել է «Կակուցա Չոլոկաշվիլի» համակարգչային խաղը, որը նվիրված է 1921 թվականին Կարմիր բանակի դեմ վրացիների մղած պայքարին (Վրաստանի խորհրդայնացմանը):
Խաղը ստեղծվել է «Մեծ վրացիներ» խաղի սերիայի շրջանակներում: Խաղի ստեղծման վրա աշխատել են «Պալիտրա Մեդիա» մեդիա հոլդինգի ծրագրավորողներն ու դիզայներները: Խաղի սյուժեն բաղկացած է Կարմիր բանակի դեմ ճակատամարտերից ու օկուպացիայի դեմ պայքարից:
Ըստ սցենարի՝ գլխավոր հերոսը վրացի հայտնի զինվորական գործիչ Կակուցա Չոլոկաշվիլին է, որի անունով փողոց կա Թբիլիսիում, և որը պատկերված է 200 լարի թղթադրամի վրա (ինչը համարժեք է 120 դոլարի):
Խաղի գովազդային հոլովակը տեղադրված է www.game.ambebi.ge կայքում, ուր կարելի է ծանոթանալ Վրաստանում ստեղծված այլ խաղերի հետ ևս:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Վրաստանում մեկնարկել է «Օկուպացիայի շաբաթը»՝ կապված 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակի կողմից Վրաստանի խորհրդայնացման հետ:









































