Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին, իսլամական զորահրամանատարների հիշատակին նվիրված Միջազգային II ֆորումում հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա դա կավարտվի նրա պարտությամբ.
«Իսրայելը պետք է գիտակցի, որ Իրանի դեմ յուրաքանչյուր օպերացիա, կավարտվի նրա ամբողջովին ոչնչացմամբ: Իրանին հասցեագրած Իսրայելի պաշտոնատար անձանց սպառնալիքները չափազանց ծիծաղելի են, երբ հաշվի ենք առնում Իրանի ռազմական պոտենցիալն ու սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի փորձ ունեցող լիբանանյան «Հըզբոլլահ»-ի հզորությունը:
Լիբանանն արաբական այն միակ երկիրն է, ով բաց ձևով հանդես է գալիս Իսրայելի դեմ: «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն ազատության համար պայքարի առաջամարտիկ է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական կողմը խոստացել էր Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում նրա դեմ ուղղել 150,000 հրթիռ:





































