«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը երեկ հանդես է եկել մի հայտարարությամբ, որում կտրուկ դատապարտել է Իրանի քաղաքացի, քահանա Յուսեֆ Նադարխանիի նկատմամբ կայացված դատավճիռը, որով նա դատապարտվել է մահապատժի՝ մահմեդականությունից հրաժարվելու համար:
Սպիտակ տունն այդ որոշումը որակել է որպես իր միջազգային պարտավորությունները, սեփական սահմանադրությունը և կրոնական արժեքներն Իրանի կողմից հերթական անգամ ապշեցուցիչ կերպ խախտելու ապացույց:
Նշվում է, որ Իրանի 32-ամյա քաղաքացին քրիստոնեություն է ընդունել 19 տարեկան հասակում և դարձել երկրի հյուսիսային Ռաշտ քաղաքում 400 անդամ ունեցող հավատացյալների փոքր համայնքի քահանա: Նադարխանին ձերբակալվել է 2009 թվականին ուխտադրժության` մահմեդական հավատքից հրաժարվելու համար և դատապարտվել մահվան։










































