Վենեսուելայի սոցիալիստ նախագահ Ուգո Չավեսը այսօր մեկնում է Կուբա` քաղցկեղի դեմ վիրահատվելու նպատակով, որը շփոթմունք է առաջացրել երկրի քաղաքական դաշտում:
Assocaited Press-ը տեղեկացնում է, որ 57-ամյա Չավեսը հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը ևս մեկ անգամ գնում է ճակատամարտի:
Անցած տարի Կուբայում ունեցած երկու վիրահատություններից հետո Չավեսը հայտարարել էր, որ ամբողջովին առողջացել է, սակայն այժմ նա դարձյալ պատրաստվում է հերթական վիրահատության:










































