Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Մանդատավոր «ստայանչիկ» Արա Բաբլոյանը. մամուլ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմել են, որ Երևանի Փափազյան 32 հասցեում գտնվող մի ավտոկայանատեղի կա, որի սեփականատերը «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանն է:

Տեղացած ձյան պատճառով Աժ պատգամավորի ավտոկանգառում սառցե բեկորներ են գոյացել, սակայն Բաբլոյանը չի բարեհաճում գումար ծախսել՝ կայանատեղին մաքրելու համար: Արդյունքում մարդկանց մեքենաներն են վնասվում:

«Երբ ավտոկանգառի հաճախորդներն աշխատակիցներին բողոքել են, վերջիններս պատասխանել են, թե «սրա տերը գիտե՞ք ով ա, իրա դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի»: Իսկ երբ ավտոկանգառից օգտվող քաղաքացիները հետաքրքրվել են, թե ով է կանգառի սեփականատերը, աշխատակիցները հպարտությամբ հայտարարել են, թե ավտոկայանատեղին պատկանում է բժիշկ Բաբլոյանին»,- ապա թերթը հավելում է.

«Ըստ մեզ դիմած քաղաքացու՝ այդ ավտոկայանատեղիում առկա սառցակույտերի պատճառով ինքը մի քանի անգամ մեքենան հարվածել է, քանի որ չի կարողացել այն սառույցի վրա ղեկավարել: Նա փորձել է ավտոկանգառի աշխատակիցների հետ զրուցել ևւ խնդրել, որպեսզի սեփականատիրոջը տեղեկացնեն, որ նման իրավիճակ է: Սակայն աշխատակիցները վստահեցրել են, որ Բաբլոյանն այնպիսի մարդ չէ, որ մեկի ասածով մի բան անի. «Գնացե՛ք, ում ուզում եք՝ ասե՛ք, ում ուզում եք՝ բողոքեք»: Փաստորեն, երբ հարգարժան պատգամավորն ավտոկանգառից օգտվողներից գումար է «շորթում», ամենևին չի մտահոգվում մարդկանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին: Մինչդեռ խնդիրը կարելի էր լուծել ընդամենը մի փոքր ավազի կամ աղի միջոցով:

Ինչևիցե, փորձեցինք դիմել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանին՝ պարզելու համար, թե ինչու է իր սեփական ավտոկայանատեղին այդպիսի բարձիթողի վիճակում գտնվում: Վերջինս, տեղեկանալով որ իրեն լրագրող է անհանգստացնում, ասաց. «Առնվազն մի 300 ժուռնալիստ կլինի՞ Հայաստանում, ու ես կարո՞ղ եմ իմ գործը թողնեմ, Ձեր հարցին պատասխանեմ» և անջատեց հեռախոսը:

Մենք զանգահարեցինք կրկին եւ երկրորդ անգամ փորձեցինք զրուցել Բաբլոյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե եթե հարցը բժշկության հետ է կապված, կարող ենք ուղղել, եթե ոչ, ապա մեր հարցերին չի պատասխանելու: Իսկ երբ տեղեկացավ որ խոսքն իր սեփական ավտոկանգառին է վերաբերում, ասաց. «Ի՞նչ ավտոկանգառ, ո՞ւմ սեփականությունն է, ինչի՞ մասին եք խոսում: Ես Ձեզ ասեմ, որ ես չեմ զբաղվում ոչ մի կառավարչական հարցերով»: Մեր այն պնդմանը, թե այդ մասին ավտոկայանատեղիի աշխատակիցներն են ասել, Բաբլոյանը պատասխանեց. «Ես աշխատում եմ միայն Ազգային ժողովում, ես սեփական ավտոկանգառ չունեմ» և կրկին անջատեց հեռախոսը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում