«ՀՀ Վերահսկիչ պալատն այս օրերին ստուգումներ է իրականացնում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում»,- գրում է «ժողովուրդ»-ը և հավելում.
«Մեր տեղեկություններով` բավականին սկանդալային բացահայտումներ կարող են արվել, քանի որ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, նախարար Մանուկ Վարդանյանն իր նախկին գործընկերոջ` էդուարդ Մադաթյանի հետ ինչ-որ «մութ գործեր» է արել»:
Թերթը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից փորձել է ճշտել, թե արդյոք ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումնե՞ր է իրականացնում նախարարությունում:
«Այո´»,- դժկամորեն ասաց նախարարը: «Մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախարարության հայտարարած մրցույթներում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն» հարցին հակիրճ պատասխանեց. «Իհարկե ոչ, վստահ եմ»»,- հավելում է թերթը:











































