«Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ պարզաբանել է, թե ինչպես է ծնվում կառավարությունը»,- գրում է «ՀԺ»-ն.
«Քաղաքական ուժերի տրամաբանական փոխհարաբերությունից ծնվում է վարչապետը և կառավարությունը»,- ասել է նա:
«Իսկ թե ինչից են ծնվում նախագահն ու խորհրդարանը` ըստ ՀՀԿ-ի, Սահակյանը չի պարզաբանել: Իսկ նախորդ օրը տենդագին խուճապ է տարածվել կոալիցիոն մեկ այլ կուսակցության` «Օրինաց երկրի» շարքերում: Բանն այն է, որ կուսակցության երկրորդ, երրորդ էշելոնի մարդիկ հավաստի տեղեկություններ են ստացել, թե Սերժ Սարգսյանը որոշել է, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը տեղ չի ունենալու ապագա խորհրդարանի կազմում, և ահա կուսակցության շարքերում նոր խմորումներ են սկսվել, որոնցից ամենանշանակալին կուսակցության Կենտրոնի կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանի հայտարարությունն է` խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին:
Հայրապետյանն ասել է, որ հրաժարվում է թե´ համամասնական, թե´ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուց և վերադառնում է բիզնես-գործունեության»,- հավելում է «ՀԺ»-ն:






































