Ինչպես տեղեկացնում է չեխական Nova հեռուստաալիքը, Ադոլֆ Հիտլերի անձնական հավաքածուից մի քանի նկարներ հայտնաբերվել են Չեխիայի Դոքսան ավանում գտնվող կանանց մենաստանում:
Հիտլերի հավաքածուի 7 նկարները հայտնաբերել է պատմաբան Իրժի Կուխրժը` մենաստանի պահոցում, որն անհասանելի է այցելուներին: Չեխական հեռուստաալիքի տվյալներով` դեռ հայտնի չէ, թե ինչպես են նացիստական ղեկավարի նկարները հայտնվել Դոքսանի կանանց մենաստանում:
Նշվում է, որ նկարները գնահատվում են մոտ 50 մլն չեխական կրոն կամ 2,8 մլն դոլար: Մենաստանի ներկայացուցիչներն ասել են` այնտեղ ոչ ոք չի իմացել, թե ինչ ծագումնաբանություն ունեն նկարները:









































