Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ցորեն շատ է ցանվել. որտե՞ղ է թաքնված շան գլուխը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`ՀՀ-ում 2007-ին ցանվել է 99.3 հազար հեկտար ցորեն, 2008-ին`93.1 հազար հեկտար, 2009-ին`91.9 հազար հեկտար, 2010-ին`87.6 հազար հեկտար, 2011-ին`77.8 հազար հեկտար: Այսինքն՝ 2007-ի համեմատ 2011-ին ցորենի ցանքատարածությունները կրճատվել են 27.6%-ով, իսկ 2010-ի համեմատ`12.6%-ով: Սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, իրականում անցած տարի ցորենի ցանքատարածություններն ավելացել են 18.5 հազար հեկտարով, պարզապես այդ ցուցանիշը ԱՎԾ-ն դեռ չի հաշվառել, քանի որ աշնանացանի տվյալներն ամբողջացվում են հաջորդ տարի հունիսին:

Ս. Գալստյանի խոսքով՝ 2011-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ-ում կատարվել է 94 հազար 609 հեկտար աշնանացանի ցանք՝ 2010 թ. 76 հազար 13 հեկտարի փոխարեն, հավելումը՝ 24.5%: «Առաջին անգամ աշնանացանը գերազանցեց նախկին տարիների մակարդակը: Մեր նպատակն է սերմնաբուծության ծրագրով ցանքատարածությունները հասցնել 124-125 հազար հեկտարի, համախառն բերքը՝ 375-380 հազար տոննայի»,- ասաց փոխնախարարը:

2010-2014 թթ. սերմնաբուծության ծրագիրն ավարտվում է 2014-ին, արդյունքները կերևան 2015-ին: Ս. Գալստյանի հաշվարկով՝ ծրագիրը սկսվել է համախառն բերքը 170 հազար տոննայից, պետք է ավելացվի մոտ 200 հազար տոննայով: ՀՀ-ում ազգային հաշվեկշռով տարեկան օգտագործվում է օրական գրեթե 1000 տոննա ցորեն: Երբ մեր բնակչության 3.2 մլն էր հաշվվում, 900 տ-ով օրական հաշվելիս, ապա 365 հազար տոննա միայն պարենի համար օգտագործվող ցորենն էր կազմում, բայց քանի որ բնակչությունը պակասել է, դրա համար մեր պարենային ցորենը 325-330 հազար տոննա է: Նախարարի խոսքով՝ եթե նախկինում անհրաժեշտ պաշարի 33%-ն էինք ապահովում, ապա ծրագրի իրագործումից հետո ցորենի արտադրությունը կբավարարի ներքին պահանջարկի 48%-ին:

Միաժամանակ նա նշեց, որ եղած 448.5 հազար հեկտար վարելահողերից տարեկան օգտագործվում է 285 հազար հեկտարը: Այդ ցուցանիշը պետք է հասցվի մինչև 400 հազար հեկտարի: «Դրա համար սուբսիդիա, ծրագրեր, վառելիք և այլն պետք է տանք: Հակառակ դեպքում բնակչությունը հող չի մշակի»,- նշեց փոխնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում