Միջազգային համաժողովի անդամները համաձայնության են եկել Սոմալիի առանցքային խնդիրների, ներառյալ` անվտանգության հարցերի, ծովահենության, հումանիտար օգնության և երկրում տիրող քաղաքական իրավիճակի շուրջ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Փակելով Լոնդոնում կայացած մեկօրյա համաժողովը, որին մասնակցում էին շուրջ քառասուն երկրներ, բրիտանացի վարչապետն այն «բեկումնային» է համարել՝ Սոմալիի ծաղկման և իրավիճակի կայունացման գործում:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել յուրաքանչյուրի հանդեպ, ով կխանգարի բարեփոխումներ կատարել աֆրիկյան այդ երկրում, որտեղ ավելի քան քսան տարի շարունակվում է քաղաքացիական պատերազմը:
Համաժողովին մասնակցել են նաև Սոմալիի անցումային կառավարության ներկայացուցիչներ:









































