Ամերիկացի լուսանկարիչ Մարկ Բայրոնն իր ձգձգվող ամուսնալուծության գործընթացի պատճառով բարկացած լինելու հետևանքով Facebook սոցիալական ցանցի իր էջում մեղադրական արտահայտություններ էր գրել իր կնոջ հասցեին:
USA Today-ը գրում է, որ այս համացանցային վեճն այժմ վերածվել է դատավարության, և Բայրոնին դատավորն առաջարկել է կա՛մ դատապարտվել ձերբակալության, կա՛մ սոցիալական ցանցի իր էջում ներողություն խնդրել իր կնոջից այնպես, որ իր բոլոր ընկերները տեսնեն: Ազատ խոսքի իրավունքի փորձագետները, սակայն, սա սխալ են համարում:
Փորձագետ Ջեք Գրեիներն ասել է, որ դատարանի որոշումը՝ ինչ-որ բան գրել սոցիալական ցանցերում կամ չգրել, թույլ չի տալիս, որ անձն օգտվի ազատ խոսքի իր իրավունքից:
Այս դեպքն առաջացրել է իրավաբանների և ազատ խոսքի իրավունքի փորձագետների հետաքրքրությունն ու բնավեճը, ովքեր փորձում են պարզել, թե արդյոք նման դատական որոշումը սահմանդրորոն ճի՞շտ է, թե՞ ոչ:









































