Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներողություն է խնդրել նեոնացիստների զոհերի հարազատներից:
Մարդասպաններն ազատության մեջ էին գտնվում ավելի քան տասը տարի:
Մերկելը դիմել է մահացածների ընտանիքներին` չբացահայտված հանացագործությունն անվանելով «խայտառակություն», որը հարված է հասցնում գերմանական դեմոկրատիային:
Նեոնացիստների զոհ էին դարձել ութ թուրքեր, հույներ և գերմանացիներ:
«Այդ սպանությունների բացահայտումը շատ երկար ժամանակ պահանջեց: Այս բոլոր տարիները հավանաբար մղձավանջ էին ձեզ համար: Ես ներողություն եմ խնդրում դրա համար»,- ասել է Մերկելը:











































