Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, ով հանրահայտ «Հարի Փոթեր» վիպաշարի հեղինակն է, պայմանագիր է կնքել ամերիկյան հրատարակչության հետ` նոր վեպ հրատարակելու համար, որը նախատեսված է մեծահասակ ընթերցողների համար: Այս մասին հայտնում է Bookseller կայքը:
Հայտնի հեղինակը պայմանագիր է կնքել Little, Brown, Company հրատարակչությունների հետ: Վեպի անվանումը և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Հեղինակը հայտնել է, որ իր նոր վեպը նման չի լինի երիտասարդ հրաշագործի մասին պատմող վեպի յոթ մասերին:
«Հարիի հաջողությունն ինձ հնարավորություն ընձեռեց նոր տարածք ուսումնասիրել: Պայմանագիրը նոր հրատարակչության հետ իրադարձությունների տրամաբանական շարունակությունն էր»,- ասել է գրողը։
Նշենք, որ Հարի Փոթերի մասին գրքերի հոնորարները Ջոան Ռոուլինգին դարձրել են Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կինը:











































