ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ–ի նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նախայանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մեդվեդևը հայտնել է Ռուսաստանի տեսակետը Սիրիայի իրադարձությունների կարգավորման վերաբերյալ: Ըստ ՌԴ նախագահի՝ ներսիրիական կոնֆլիկտի բոլոր մասնակիցները պետք է բանակցեն` պահպանելով Սիրիայի անկախությունը:
Ինչպես հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, Մեդվեդևն ընդգծել է, որ արտաքին միջամտության փորձերը՝ պարզելու այս կամ այն պետության ղեկավարության լեգիտիմությունը, հակասում են միջազգային օրենքին և պարունակում են կրոնական և գլոբալ անկայունության վտանգ:








































