Al Arabiya հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Իրանը դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ Իսրայելին պաշտոնապես մեղադրելով իրանցի ատոմագետների սպանության մեջ:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամեդ Ղազաին պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ ԱԽ-ին, որում նշել է, որ իրանցի ատոմագետների սպանությունն իրականացվում է Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի վարած ռազմական խաղերի արդյունքում:
Իրանցի դիվանագետը միջազգային հանրությանը մեղադրել է նրանում, որ նա Իսրայելին թույլ է տալիս իրականացնել նմանատիպ հանցագործություններ՝ ընդ որում մնալով անպատիժ: Նա նաև նշել է, որ Իրանի դեմ իրականացվում են բաց դիվերսիաներ, կիբեր պատերազմներ ու հոգեբանական հարձակումներ:
Ղազաին հերքել է Իսրայելի այն մեղադրանքը, թե Իրանը կապ ունի մի շարք վայրերում իսրայելցի դիվանագետների դեմ կատարված մահափորձերի հետ:









































