ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը՝ կապված երեկ առավոտյան նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ կատարված մահափորձի հետ: Այս մասին հայտարարել է Աբխազիայի պետանվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Նուգզար Սամսոնիան:
Վերջինիս խոսքերով՝ աբխազ սահմանապահներն աշխատում են ուժեղացված ռեժիմով. «Ինգուր գետով անցնող Վրաստանի հետ սահմանը գործնականում փակ է, քանի որ այն իրավունք ունեն հատել միայն Ինգուրի հիդրոէլեկտրակայանի աշխատակիցներն ու միջազգային կառույցների աշխատակիցները: Իսկ ինչ վերաբերում է Փսոու գետով անցնող Ռուսաստանի հետ սահմանին, ապա այնտեղ երթևեկությունը կանգ չի առել և միայն խստացվել է անձնագրային ռեժիմն ու մարդկանց զննումը»:









































