Թուրքական Genel Haber կայքի փոխանցմամբ՝ Անկարայի դատարանում հայտնաբերվել է 1500-ամյա վաղեմություն ունեցող Աստվածաշունչ: Այն գրված է արամերենով ու ասորերենով:
Թուրքական ոստիկանությունն այդ Աստվածաշունչը հանձնել է Անկարայի Ազգագրական թանգարանին: Թուրքական ոստիկանությունն այդ Աստվածաշունչը հանցավոր խմբից առգրավել է դեռ 8 տարի առաջ, և այսքան ժամանակ այն մնացել էր Անկարայի դատարանի պահոցներում:
Թուրքերն Աստվածաշնչի արժեքը գնահատում են 40 միլիոն թուրքական լիրա (մոտ 23 միլիոն դոլար): Վատիկանն այն հետազոտելու պահանջ է ներկայացրել:










































