Wednesday, 17 06 2026
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ

Կոռուպցիան լեգիտիմացնող ներկա

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ պաշտոնատար անձանց հարազատները պետք է ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների հայտարարագիր: Սա, բնականաբար, կոռուպցիայի դեմ պայքարի մաս է, որն իշխանությունը կներկայացնի որպես այդ գործում քաղաքական կամքի մի կարևոր դրսևորում: Իրականում, սակայն, Հայաստանում կոռուպցիայի մակարդակը բավական զգալի տրանֆորմացիայի է ենթարկվել, և ըստ էության, այսպես ասած, պայքարի նման ձևերը անարդյունավետ են և չաշխատող:

Բանն այն է, որ Հայաստանի պաշտոնյաներն ու նրանց հարազատները տարիներ շարունակ ուղղակի թալանելով երկիրը՝ ներկայումս զգալիորեն օրինականացրել են իրենց այդ ավարը և այդ տեսանկյունից կարող են իրենց թույլ տալ ներկայացնել հայտարարագրեր գույքի և եկամուտների մասով: Երբ հասարակության մոտ հարցեր առաջանան, թե այդ ինչպես են պաշտոնյաների հարազատները բոլորը բիզնեսմեն, այդպես հարուստ՝ պատասխանները կլինեն պարզ ու հստակ, ու կպարզվի, որ ամեն ինչ օրինական է, ամեն ինչ կարգին է, ոչ մի կոռուպցիա կամ կողոպուտ չկա: Այսինքն՝ իրականում օրենսդրական այն մեխանիզմները, որ կան այսօր, և որոնք կառավարությունը ներկայացնելու է կամ ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի օրինակ, ոչ այլ ինչ են, քան կոռուպցիոն ավարը լեգիտիմացնելու մի քայլ, մի փուլ, որը էլ ավելի է ամրապնդելու կոռուպցիայի պտուղները դրանց համը վայելող պաշտոնյաների համար:

Իրականում կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար պետք է գնալ պաշտոնյաների անցյալ ու ներկայից սկսել, բայց անպայման գնալ անցյալ, որովհետև հակառակ պարագայում ներկան ընդամենը նրանց անցյալը օրինականացնելու տարբերակ է դառնում: Ահա այստեղ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ առանցքը, որը պետք է կառուցել, եթե մենք ուզում ենք, որ այդ պայքարն ունենա իրական միս ու արյուն: Խնդիրն այն է, որ այդ միս ու արյունը մարմին պետք է դառնա, որը կարողանա նաև աշխատել, իր առաջ խնդիրներ դնել ու հասնել նրանց: Իսկ դրա համար պետք է այդ մարմնին կմախք տալ՝ ոսկորների համակարգ, որը դրան հնարավորություն կտա ծանրություն կրել: Իսկ այդ ոսկորների համակարգը լինելու է հենց այդ անցյալ գնալը, անցյալն ուսումնասիրելը, կոռուպցիայի արմատները հայտնաբերելը, նախապատմությունը վեր հանելը, որովհետև ներկայի սաղարթը բավական շատ բան է հասցրել ծածկել այդ կոռուպցիայից:

Այնպես որ՝ պաշտոնյաների հարազատների գույքը և եկամուտները հայտարարագրելը ոչնչով չի նվազեցնելու նրանց շքեղ կենցաղի մակարդակը, նրանց գերշքեղ ապրելակերպը, վարքուբարքը, կյանքի նրանց վայելքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում