Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն ժամանելու է Ադրբեջան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Վերջինիս խոսքերով՝ Ֆյուլեն Ադրբեջանում մասնակցելու է ապրիլի 3-4-ին Բաքվում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երկրորդ հանդիպմանը: Դրանում կքննարկվի երկկողմանի համագործակցության հարցը:
Հիշեցնենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի առաջին հանդիպումը մեկնարկել է երեկ, Երևանում:








































