Sunday, 07 06 2026
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան

Չաշխատելու համար զինվորին տեղափոխել են վիրահատարան

Արման Կյուրեղյանը բանակ է զորակոչվել 2011թ. դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ Մարալիկի տարածքային զինկոմիսարիատի կողմից, և ծառայության նշանակվել ՀՀ զորամասերից մեկում` որպես շրջանավարտ կրտսեր մասնագետ, շարքային զինվորական կոչումով: Համատեղ ծառայության ընթացքում ճանաչել է ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Խաչատրյանին և նրա հետ գտնվել է նորմալ ծառայողական փոխհարաբերությունների մեջ: Ամբաստանյալ Արման Կյուրեղյանի պատմելով` 2011թ. մայիսի 25-ին, ժամը 15-ի սահմաններում, նույն զորամասի ենթասպա, պահեստապետ Մկրտիչ Հայրապետյանի հանձնարարությամբ ինքը և շարքային Խաչատուր Խաչատրյանը գնացել են զորամասի թիվ 1 պահեստ` ռազմամթերքի արկղերը վերադասավորելու: Սկսել են աշխատել:

Ընթացքում Խաչատուրն ասել է, որ թևը ցավում է, և չի ցանկացել աշխատել: Ինքը` Արմանը, առաջարկել է նրան այդ հարցով դիմել Հայրապետյանին կամ բուժկետ, սակայն Խաչատրյանը պատասխանել է, թե դա իր գործն է՝ ինքն է որոշում, թե երբ պետք է աշխատի, և իրեն ծաղրուծանակի ենթարկելով, սպառնալով ծեծի ենթարկել` ստիպել է միայնակ վերադասավորել ռազմամթերքի արկղերը: Այդ պատճառով իրենք սկսել են վիճաբանել, քաշքշել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ինքը մեկ անգամ՝ ձեռքով, 2-3 անգամ էլ ծնկով հարվածել է Խաչատրյանի որովայնին: Ընթացքում պահեստ է մտել ենթասպա Հայրապետյանը և տեսնելով նրանց միմյանց քաշքշելիս՝ մոտեցել և հարցրել է, թե ինչ է պատահել: Իրենք, տեսնելով Հայրապետյանին, անմիջապես դադարել են իրար քաշքշել, և ինքը վերջինիս պատմել է տեղի ունեցածի մասին: Հայրապետյանը իրեն և Խաչատրյանին նախատել է, որից հետո Խաչատրյանը գնացել և նստել է արկղերի վրա, իսկ ինքը դուրս է եկել պահեստից: Քիչ անց լսել է Խաչատրյանի ձայնը՝ «թող, ցավում է», որից հետո Խաչատրյանը Հայրապետյանի ուղեկցությամբ դուրս է եկել պահեստից և հեռացել:

Քիչ անց պահեստ է եկել շարքային Տիգրանը Հարությունյանը, և նրա հետ միասին կատարել են հանձնարարված աշխատանքը: Երեկոյան իմացել է, որ Խաչատուրին տեղափոխել են հոսպիտալ, իսկ հաջորդ օրն իմացել է, որ նրան վիրահատել են:

Դատարանում Արման Կյուրեղյանն ասել է, որ Խաչիկին ծանր վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել և զղջում է կատարածի համար: Մինչդեռ նախաքննության ընթացքում սկզբում չի ընդունել մեղադրանքը և փորձել է ոտքով հարվածելը վերագրել զորամասի պահեստապետ Հայրապետյանին, հետո մասամբ է ընդունել մեղքը և չի բացառել, որ Խաչիկը իր հարվածներից կարող էր վնասվածք ստացած լինել: Ի վերջո դատարանում ընդունել է մեղքը:

Երկրորդ ամբաստանյալը` զորամասի պահեստապետ, պայմանագրային զինծառայող Մկրտիչ Հայրապետյանը, քրօրի 360 հոդվածի 2-րդ մասով (ստորադրյալի նկատմամբ բռնությունը) առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ պահեստում Խաչատրյանին չի հարվածել, չի ապտակել և որևէ կերպ նրան չի վիրավորել:

Տուժող Խաչատուր Խաչատրյանի դատաքննական ցուցմունքները շատ քիչ են տարբերվել ամբաստանյալ Կյուրեղյանի ցուցմունքներից. ըստ նրա` ոչ մի սպառնալիք, ծաղրուծանակ էլ չի եղել Կյուրեղյանի նկատմամբ, իսկ ենթասպա Հայրապետյանն էլ իրեն չի հարվածել, չի ապտակել, չի վիրավորել և իր պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել:

Տուժող Խաչատուր Խաչատրյանը նաև հայտնել է, որ իր բուժման ընթացքում ծնողները կատարել են ծախսեր` բուժման, ճանապարհածախսի և սննդի, և ներկայացրել է քաղաքացիական հայց 300.000 դրամի չափով:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Խաչատուր Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքները` որովայնի փակ բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի, ներքին արյունահոսության, տարածուն արյունալի պերիտոնիտի, հեմոռագիկ երկրորդ աստիճանի շոկի ձևով, հասցվել է բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է՝ որոշման մեջ նշված ժամկետում, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որպես Արման Կյուրեղյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար, հանցագործությունը պայմանավորվել է տուժողի վարքագծի հակաբարոյականությամբ, հատուցել է տուժողին պատճառված վնասը, և տուժողը խնդրեց մեղմ պատիժ սահմանել Կյուրեղյանի նկատմամբ, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայել են:

Դատարանում տուժող Խաչատուր Խաչատրյանը նաև հայտնել է, որ ամբաստանյալ Կյուրեղյանը լրիվ հատուցել է իրեն պատճառած վնասը, և դատարանը քաղհայցի հարցը համարել է լուծված:

Ի վերջո, Արման Կյուրեղյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, իսկ
Մկրտիչ Հայրապետյանն արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը և պահանջել` ամբողջությամբ բեկանել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը. Արման Կյուրեղյանի նկատմամբ սահմանված պատիժը խստացնել, Մկրտիչ Հայրապետյանի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ` նշանակել նշված հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով համաչափ պատիժ, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը և նրան կալանքի վերցնել դատարանի նիստերի դահլիճից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում