ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը CNBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա տարիներին Իրանը կստեղծի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ՄՀԲ), որոնք ունակ կլինեն խոցել ԱՄՆ-ի տարածքում գտնվող թիրախները.
«Ներկայումս իրանցիները զբաղված են ՄՀԲ-ի ստեղծմամբ և դրա վրա վատնում են միլիարդավոր դոլարներ: Մեր գնահատականներով՝ Իրանում առաջին ՄՀԲ-ն ի հայտ կգա 2-3 տարի անց, որն ի վիճակի կլինի հասնել ԱՄՆ-ի արևելյան ծովափ: Այդ ՄՀԲ-ները միջուկային սպառնալիք կներկայացնեն Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար»:
Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ էլ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը հայտարարել էր, որ Իրանն իր առջև խնդիր է դրել ստեղծել 10,000 կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռներ:
Փորձագետների տվյալներով՝ ներկայումս իրանական հրթիռների հեռահարությունը կազմում է մոտ 2400 կիլոմետր:








































